Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

«Խոսքը ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելու, այլ նաև հնարավոր ցեղասպանության մասին է»

«Խոսքը ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելու, այլ նաև հնարավոր ցեղասպանության մասին է»
21.10.2020 | 10:26

«Պատերազմի մեջ ենք, ու հիմա միջազգային կառույցների, առանձին պետությունների արձագանքն ու առհասարակ ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում»,- ասում է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Նա Արցախի հանրպետության միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքն ու ըստ այդմ՝ միջազգային կառույցների՝ ոչինչ չասող արձագանի մեջ, որպես այդպիսին, տրամաբանական կապ չի տեսնում: Միջազգային կառույցների արձագանքները տարբեր են, հավելում է, էական հանգամանքն այս հարցում պետությունների դիրքորոշման հստակությունն է:


«Այդ արձագանքներից շատ դեպքերում բավարարված չենք, բայց, վստահաբար, պետք չէ հույսը դնել այն բանի վրա, որ օտարը կգա ու կօգնի մեզ: Ցավալի է, բայց պատերազմի մեջ լինելուց բացի նաև ցեղասպանության վտանգի առջև ենք: Պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավածությունն է ասում՝ խոսքը ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելու, այլ նաև հնարավոր ցեղասպանության մասին է: Հետևբար պետք չէ աջ ու ձախ նայել, մեր մարտը պետք է հաղթեք, ինչից հետո կտեսնենք, որ միջազգային կառույցներն ինչ հարգանքով են մեզ վերաբերվում»,- ընդգծում է փոխարտգործնախարարը:

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ